top of page

Քաղաքային կառույցները և ծառայությունները

Գլենդելի բոլոր արշավային արահետները, մարզադաշտերը / խաղադաշտերը, պիկնիկի վայրերը և մարզվելու վայրերը փակ են:

 

Քաղաքապետարանի բոլոր շենքերը փակ են հանրության համար: Փակ լինելը չի ազդում կարևոր նշանակության այնպիսի ծառայությունների վրա, ինչպիսիք են` ոստիկանությունը, հրշեջ ծառայությունը, աղբահանումը, ջրի և էլեկտրաէներգիայի ծառայությունը, ինչպես նաև՝ շինարարական և նախագծման թույլտվության իրավունքի ծառայությունները:

 

Քաղաքապետարանի ժողովները

COVID-19-ի զարգացող իրավիճակի պատճառով և ըստ Լոս Անջելեսի վարչաշրջանի առողջապահության վարչության ներկայացրած առողջապահական խորհուրդների` հանրության անդամները չեն կարող անձամբ մասնակցել քաղաքային խորհրդի նիստերին։ Այնուամենայնիվ, մենք կապահովենք հեռահաղորդակցության հնարավորություն, որպեսզի մարդիկ կարողանան մասնակցել՝ ապահով մնալով իրենց տներում: Ժողովի ընթացքում հանրային մեկնաբանությունների և հարցերի համար կարող եք զանգահարել 818-937-8100 հեռախոսահամարով:

Խորհրդի նիստերը դիտելու համար՝

Առցանց հեռարձակում՝ https://glendaleca.gov/government/public-meeting-portal…

ԿԱՄ՝

 

Տեղական հեռուստաալիքով՝ Spectrum Cable,  6-րդ ալիք և AT&T U-Verse, 99-րդ ալիք

Մանրամասների համար սեղմեք այստեղ:

 

COVID-19 –ի շուրջ վերջին զարգացումները քաղաքային կառույցների համար

COVID-19 դեպքերի քանակը՝ 3 աշխատակիցների COVID-19-ի թեստի արդյունքը դրական է

Ամենայն զգուշություն գործադրելով՝ Գլենդելի քաղաքապետարանն անմիջապես տեղեկացնում է բոլոր այն անձանց, ովքեր հնարավոր շփման մեջ են եղել վարակված աշխատակիցների հետ, և նրանց նկատմամբ 14-օրյա պարտադիր մեկուսացում է կիրառվում։ Բացի այդ, չնայած մաքրման և ախտահանման աշխատանքների հաճախականության ավելացմանը, մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել աշխատավայրը լրացուցիչ ախտահանելու համար, որպեսզի ապահովենք, որ անում ենք հնարավոր ամեն ինչ՝ մեր աշխատողներին պաշտպանելու համար:

Դեմքի պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)

Անմիջապես ուժի է մեջ մտնում այն պահանջը, որ հասարակության բոլոր անդամները էական տնտեսական գործունեության վայրեր այցելելիս պետք է դեմքի պաշտպանիչ միջոցներ (դիմակներ) կրեն։ Համապատասխանաբար, բոլոր աշխատակիցներից այժմ պահանջվում է դիմակներ կրել, երբ գտնվում են ընդհանուր տարածքում: Այս առաջարկությունները համապատասխանում են «Հիվանդությունների վերահսկման կենտրոնի» կողմից մշակված ուղեցույցներին, և համարվում է, որ կարող են պաշտպանել Ձեր շրջապատում գտնվող անձանց։

bottom of page