top of page

COVID-19 Ֆինանսական օգնություն

 

Եթե COVID-19-ը  ֆինանսական ազդեցություն է ունեցել Ձեզ վրա, ապա Դուք կարող եք իրավասու լինել հետևյալի համար՝

  • Գործազրկության ապահովագրություն

    • Հաճախակի տրվող հարցեր՝

  • Վճարովի ընտանեկան արձակուրդ

  • Հաշմանդամության ապահովագրություն

  • Ֆինանսական հաստատություններից օժանդակություն

  • Վտարումների համանահանգային արգելք

 

Իմացեք ավելին COVID-19-ի հետևանքով տուժած աշխատողների համար հասանելի նպաստների մասին այս աղյուսակում, ինչպես նաև՝տեսեք COVID-19-ի հետևանքով տուժած աշխատողների համար ռեսուրսները։

 

Կապ հաստատեք «Վերդուգոյի աշխատանքի կենտրոնի» հետ

 

Հեռախոս` (818) 937-8000

Էլ. փոստի հասցե՝ AskVJC@glendaleca.gov

Վեբկայք՝ Glendaleca.gov/VJC

ՎՏԱՐՄԱՆ ԱՐԳԵԼՔ ԵՎ  ՎԱՐՁԻ ՍԱՌԵՑՈՒՄ

2020 թ. մարտի 24-ին Գլենդելի քաղաքային խորհուրդը Արտակարգ իրավիճակի հրաման է արձակել, որը Գլենդելի հանրությանը պաշտպանելու և COVID-19 վարակի տարածումը կառավարելու համար մի շարք միջոցառումներ է իրականացրել: Դրանց թվում է COVID-19 համավարակի հանգամանքներով պայմանավորված՝ վարձը չվճարված բնակելի և առևտրային տարածքներից վարձակալների վտարման ժամանակավոր արգելքը և բնակելի տարածքների վարձի բարձրացման ժամանակավոր արգելքը: 2020 թ. մարտի 27-ին նահանգապետ Նյուսոմը հրապարակեց N-37-20 գործադիր հրամանը, որը նաև ազդում է բնակելի տարածքներից վտարումներին: 2020 թ. ապրիլի 6-ին Կալիֆորնիայի դատական խորհուրդը հրապարակեց No. 1 Արտակարգ իրավիճակի հրամանը, որն ազդում է անօրինական վտարման բողոքների ներկայացմանը: Խորհուրդ ենք տալիս երկու հրամաններն էլ ամբողջությամբ վերանայել:

Վտարումների ժամանակավոր արգելք (բնակելի և առևտրային տարածքների վարձակալության վերաբերյալ)

  • Տանտերը չի կարող բնակելի կամ առևտրային տարածքների վարձակալների դեմ անօրինական վտարման բողոք ներկայացնել, եթե վարձակալները COVID-19 համավարակով պայմանավորված հանգամանքներից ելնելով՝ ի վիճակի չեն վարձը մուծել:

  • Բնակիչները պետք է փաստաթղթեր ներկայացնեն, որպեսզի ապացուցեն վարձը վճարել ի վիճակի չլինելու պատճառը և դրա առնչությունը COVID-19 համավարակին: Այս հանգամանքները ներառում են.

  • COVID-19-ի պատճառով աշխատատեղի փակման հետևանքով եկամտից զրկվելը կամ ժամերի կամ գործունեության կրճատումը,

  • Դպրոցների փակման պատճառով երեխայի խնամքի ծախսերը,

  • COVID-19-ով հիվանդ լինելու պատճառով առաջացած առողջապահական ծախսերը կամ վարձակալի ընտանիքում COVID-19-ով հիվանդին խնամելը, կամ

  • Ողջամիտ ծախսերը, որոնք բխում են կառավարության կողմից սահմանված արտակարգ իրավիճակի միջոցառումներից:

  • Խնդրում ենք նկատի ունենալ, որ Կալիֆորնիայի դատական խորհուրդը ընդլայնել է նահանգային այս սահմանափակումը, որպեսզի ոչ մի անօրինական վարձակալի վտարման դիմում չներկայացվի, բացառությամբ, եթե այն անհրաժեշտ է հանրային առողջության և անվտանգության պաշտպանության համար:

  • Առևտրային տարածքների վարձակալների դեպքում՝ վարձավճարը վճարել չկարողանալու վերաբերյալ տանտիրոջը պետք է տրամադրվի գրավոր ծանուցում` վարձավճարի վճարման օրվանից 14 օր առաջ, բացառությամբ ապրիլ ամսվա վարձավճարի համար, որի դեպքում այդ ծանուցումը պետք է ներկայացվի, որքան հնարավոր է շուտ: Այս հրամանները ուժի մեջ են մինչև 2020թ. ապրիլի 30-ը, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են երկարացվել: 

  • Բնակելի տարածքների վարձակալների դեպքում՝ վարձակալի անվճարունակ լինելու վերաբերյալ տանտիրոջը գրավոր ծանուցում պետք է ներկայացվի մինչև վարձի վճարման օրը կամ դրանից հետո ողջամիտ ժամանակահատվածում, որը չպետք է գերազանցի 7 օրը: Վարձի հետաձգմանն օժանդակող փաստաթղթերը պետք է տանտիրոջը տրամադրել ոչ ուշ, քան ժամկետանց վարձավճարը վճարելու օրը։ Այս հրամաններն ուժի մեջ են մինչև 2020թ. մայիսի 31-ը, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են երկարացվել:

  • Վարձակալները Արտակարգ իրավիճակի հրամանի գործողության ժամկետի ավարտից հետո 12 ամիս ժամանակ կունենան՝ վճարելու COVID-19-ի հանգամանքների պատճառով հետաձգված վարձերը:

  • Այս արգելքը չի վերաբերում հրամանի ուժի մեջ մտնելու օրվանից առաջ սահմանված վտարումներին:

  • Տանտերերը չեն կարող գանձել կամ պահանջել ուշացած վճարման տույժեր, տուգանքներ կամ չվճարված վարձավճարների տոկոսներ կամ փորձել որևէ հետապնդող գործողություն կատարել հետաձգված վարձավճարները ստանալու համար, եթե վարձակալության վճարումը հետաձգվել է այս արտակարգ իրավիճակների ժամանակահատվածում:

 

Վարձավճարների բարձրացման արգելք / վարձավճարի սառեցում (միայն բնակելի տարածքների վարձակալության համար)

  • Վարձավճարները սառեցվում են՝ սկսած 2020 թ. մարտի 24-ից՝ անկախ այն հանգամանքից, թե նախկինում վարձավճարի բարձրացման ծանուցումը երբ է ներկայացվել:

  • Տանտերերը չեն կարող վարձավճարների նոր բարձրացումներ իրականացնել, մինչև Արտակարգ իրավիճակի հրամանի գործողության ժամկետի լրանալը, նույնիսկ եթե բարձրացումն ուժի մեջ է մտնում հրամանի ժամկետի ավարտից հետո։ 

  • 2020 թվականի մարտի 25-ից մինչև Արտակարգ իրավիճակի հրամանի գործողության ժամկետի ավարտը ներկայացված յուրաքանչյուր վարձի բարձրացում պետք է նորից ներկայացվի՝ հրամանի ժամկետի ավարտից հետո։

  • Վարձավճարի սառեցումը վերաբերում է Գլենդել քաղաքում գտնվող բոլոր բնակելի վարձակալական միավորներին՝ բացառությամբ 1995 թ. փետրվարի 1-ից հետո կառուցված բնակարաններից, անհատական համատիրության (կոնդոմինում) շենքերից և առանձնատներից: Այն վերաբերում է նաև առանձնատանը կից բնակելի միավորներին և հյուրանոցային սենյակներին, որոնք վարձակալվել են երկարատև մնալու նպատակով:

 

Վարձավճարի սառեցման արգելքը գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարացվել:

Վարձի սառեցման և վտարման ժամանակավոր արգելքի վերաբերյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել (818) 548-3926 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային նամակ գրել՝ Rent@glendaleca.gov հասցեին:

ՎՏԱՐՄԱՆ  ԱՐԳԵԼՔ                                                ՎԱՐՁԻ ՍԱՌԵՑՈՒՄ

Գլենդելի ժամանակավոր վտարման արգելքի հրամանը։ Հրամանը կարող եք տեսնել հետևյալ լեզուներով՝

 

English     հայերեն    español     한국어      tagalog

Գլենդելի ժամանակավոր վտարման արգելքի ընդլայնման հրամանը` բնակելի տների վարձակալության համար: Հրամանը կարող եք տեսնել հետևյալ լեզուներով՝

English     հայերեն    español     한국어      tagalog

Գլենդելի վարձավճարների բարձրացման սառեցման հրաման:  Հրամանը կարող եք տեսնել հետևյալ լեզուներով՝

English     հայերեն    español     한국어      tagalog

Գլենդելի Ջրի և Էլեկտրականության ծառայությունը (GWP)

Գլենդելի ջրի և էլեկտրականության ծառայությունը մինչև ապրիլի վերջ չի անջատելու կամ դադարեցնելու ծառայությունների մատուցումը՝ չվճարելու պատճառով։

«Օգնության ձեռքի» ծրագիր

GWP-ի հաշվի վճարման օժանդակություն կամ դեպոզիտ՝ ցածր եկամուտ ունեցող հաճախորդների համար:

 

Ի՞նչ է «Օգնության ձեռքի» ծրագիրը:

«Օգնության ձեռքի» ծրագիրն օգնում է ցածր եկամուտ ունեցող իրավասու հաճախորդներին, ովքեր ժամանակավոր ֆինանսական արտակարգ իրավիճակի մեջ են հայտնվել և կոմունալ ծառայությունների վճարման հետ կապված խնդիրներ ունեն՝ տրամադրելով նրանց մինչև $150՝ հաշվի վճարման համար կամ՝ որպես դեպոզիտ:

«Օգնության ձեռքի» ծրագրից օգտվելու համար Դուք պետք է բավարարեք հետևյալ պահանջները.

  • Պետք է լինեք GWP-ի բնակելի տան հաճախորդ, որն ունի բաց հաշիվ 2020 թվականի ապրիլի 1-ին կամ դրանից առաջ (դեպոզիտի օգնության համար պարտադիր չէ):

  • Ծառայությունը պետք է միացված լինի, և չվճարված պարտքի մասին ծանուցագիրը պետք է ստացված լինի։

  • Պետք է ունենաք ստորև թվարկված ժամանակավոր ֆինանսական արտակարգ իրավիճակներից մեկը կամ մի քանիսը՝ փաստաթղթերով հիմնավորված: Հաճախորդները պետք է կարողանան տրամադրել նշված արտակարգ իրավիճակը հաստատող փաստաթղթերը: Այս փաստաթղթերը պետք է հավաստեն, որ հաճախորդի ծախսերը գերազանցում են իրենց GWP հաշվի կամ դեպոզիտի գումարը, և դա պետք է տեղի ունեցած լինի դիմումի ամսաթվին նախորդող 2 ամսվա ընթացքում:

 

  • Անսպասելի բժշկական ծախսերի, բժշկական պարագաների և (կամ) դեղագործական ծախսերի դեպքում հաճախորդները պետք է տրամադրեն բժշկի այցելության, հիվանդանոցում գտնվելու, դեղատոմսերի կամ բժշկական պարագաների գնման անդորրագրեր:

  • Ընտանիքում մահացության գրանցման դեպքում հաճախորդները պետք է տրամադրեն մահվան վկայականի պատճենը:

  • Գործազրկություն. այն ներառում է հարկադրված գործազրկությունը, չվճարվող հարկադիր արձակուրդի գնալը, աշխատանքային ժամերի կրճատումը կամ աշխատանքային հարաբերությունների դադարեցումը: Հաճախորդները պետք է տրամադրեն աշխատանքի դադարեցման ապացույց, գործազրկության ծանուցման նամակի պատճենը կամ աշխատավարձի հաշվարկի թերթիկը, որը ցույց է տալիս կրճատված ժամերը: Ինքնազբաղ հաճախորդները և (կամ) այն հաճախորդները, որոնք այլ կերպ իրավասու չեն գործազրկության ապահովագրության համար, պետք է ներկայացնեն ստորագրված հայտարարություն՝ փաստելով կորցրած եկամտի մասին:

  • Իրավասությունը պահպանելու համար հաճախորդները պարտավոր են 30 օրվա ընթացքում ներկայացնել օժանդակող փաստաթղթերը։

  • Սկսած 2020 թվականի ապրիլի 1-ից՝ հաճախորդները կարող են «Օգնության ձեռքի» ծրագրի օգնությունը ստանալ հայտը հաստատելու օրվանից 12 ամսվա ընթացքում՝ միայն մեկ անգամ:

  • Այն հաճախորդները, ովքեր չեն կարողանում վճարել իրենց հաշիվն ամբողջությամբ, չեն կարող ապահովել օժանդակող փաստաթղթեր, համարվել են ոչ իրավասու, կամ նրանք, ովքեր կեղծ տեղեկություններ են ներկայացրել, կհանվեն ծրագրից, և ստացված ցանկացած նպաստ կգանձվի հաջորդ հաշվեգրման ընթացքում:

 

Ընդհանուր առմամբ, դիմորդները պետք է ունենան ստորև նշված եկամտի իրավասության ուղեցույցների չափ կամ ավելի ցածր ընդհանուր համախառն եկամուտ կամ տրամադրեն ցածր եկամտի կարգավիճակի ապացույցներ, ինչպիսիք են՝ GWP-ի «Տարեցների խնամքի» կամ «Գլենդելի խնամքի ծրագրում», «Բաժին 8» ծրագրերում ընդգրկված լինելը կամ տեղական համայնքային կազմակերպության կողմից հաստատման նամակ: Վերջերս գործազուրկ դարձած կամ ինքնազբաղ անհատի վերջերս  ունեցած եկամտի կորստի դեպքում՝ ընտանիքի եկամտի իրավասությունը կորոշվի ընթացիկ/ կանխատեսվող ճշգրտված համախառն եկամտի հիման վրա՝ գալիք տարվա համար, այսինքն՝ անցյալ տարվա հարկային նպատակներով ճշգրտված համախառն եկամտից հանած վերջին գործազրկության պատճառով կորցրած եկամուտը, աշխատանքային ժամերի կրճատումը և (կամ) ինքնազբաղ աշխատանքից կորցրած այլ եկամուտները:

 

Եկամտի իրավասության պահանջները

 

«Օգնության ձեռքի» ծրագրին դիմելու համար կարող եք ներբեռնել դիմումը այստեղ, լրացնել այն և ուղարկել GWPrateassistance@GlendaleCA.gov էլեկտրոնային հասցեին` անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին: Եթե ցանկանում եք, որ դիմումը փոստով Ձեզ ուղարկվի, զանգահարեք՝ 818-548-3368:

 

Այս ծրագիրը կարող է փոփոխվել կամ դադարեցվել առանց նախնական ծանուցման և տրամադրվում է իրավասու հաճախորդներին՝ «առաջին դիմողին առաջինը սպասարկելու» հիմունքներով, մինչև ծրագրի միջոցների սպառվելը։

 

Քաղաքային ծառայությունների համար ուշացրած վճարման տույժերը կչեղարկվեն

Արտակարգ ժամանակաշրջանում քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայությունների համր բոլոր ուշացրած վճարման տույժերը կչեղարկվեն։

«Southern California Gas Company»

«Southern California Gas Company»-ն դադարեցրել է չվճարման պատճառով ծառայության անջատումները, մինչև հետագա ծանուցումը:

Հիփոթեքային վարկեր և ֆինանսական հաստատությունների կողմից աջակցություն

Կալիֆորնիայի նահանգը աշխատում է մեղմել COVID-19-ի ֆինանսական ազդեցությունը այն բնակիչների համար, ովքեր դժվար կացության մեջ են հայտնվել իրենց հիպոթեքային վարկերը և հաշիվները վճարելու համար: «Citigroup»-ը, «JP Morgan Chase»-ը, «US Bank»-ը, «Wells Fargo»-ն և մոտ 200 նահանգային կանոնադրությամբ գործող բանկեր, վարկային միություններ և սպասարկողներ հանձն են առել օգնություն տրամադրել Կալիֆորնիայում սպառողների և տան սեփականատերերի համար:

 

Նահանգապետի առաջարկով՝ այն կալիֆորնիացիները, ովքեր ֆինանսական ծանր պայմաններում են գտնվում COVID-19 ճգնաժամի պատճառով, կարող են իրավասու լինել հետևյալ աջակցությունների համար՝ իրենց ֆինանսական հաստատության հետ կապվելուց հետո։

 

90 օր արտոնյալ ժամանակ`  հիփոթեքային բոլոր վճարումների համար

Եթե COVID-19-ը ֆինանսական ազդեցություն է ունեցել Ձեզ վրա, ապա ֆինանսական հաստատությունները կառաջարկեն մինչև 90 օր ժամկետով գրավի դիմաց վարկի մարման հետաձգում, որը թույլ կտա նվազեցնել կամ հետաձգել ձեր ամսական հիպոթեքային վճարումը: Բացի այդ, նրանք՝

  • Ձեզ կտրամադրեն պարզեցված ընթացակարգ՝ COVID- ի 19-ի հետ կապված, փաստաթղթերով հիմնավորված պատճառներով վարկի մարման հետաձգում հայցելու համար;

  • Կհաստատեն գրավադրույքի դիմաց վարկի մարման հետաձգման ծրագիրը և պայմանները; և

  • Հնարավորություն կտան Ձեզ երկարացնել գրավի դիմաց վարկի մարման հետաձգման պայմանագիրը, եթե շարունակեք ֆինանսական դժվարություններ ունենալ COVID-19- ի պատճառով։

 

90 օր ժամանակով ազատում ուշ վճարման տույժերից  և տուգանքներից

Առնվազն 90 օր ժամանակով ֆինանսական հաստատությունները կչեղարկեն կամ կվերադարձնեն հիփոթեքային վարկերի հետ կապված ուշացրած վճարման տույժերը և այլ տուգանքներ, ներառյալ՝ ավանդային սերտիֆիկատների վաղաժամկետ ետ վերցնելը:

 

60 օր որևէ նոր գրավադրված գույքի բռնագանձում չի լինելու

Ֆինանսական հաստատությունները չեն սկսելու որևէ գրավադրված գույքի վաճառք կամ վտարման գործընթաց։  

 

Վարկային գնահատականի փոփոխություններ չեն լինելու՝ օգնության ծրագրերից օգտվելու համար


Եթե օգտվում եք COVID-19-ի հետ կապված ֆինանսական բեռի թեթևացման այս ծրագրերից, ուշացրած կամ բաց թողնված վճարումների մասին տեղեկությունները չեն փոխանցվի վարկային հաշվետվությունների գործակալություններին:

ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵՔ ԵՎ ԱՇԽԱՏԵՔ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՁԵՐ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԸ ՍՊԱՍԱՐԿՈՂԻ ՀԵՏ՝ ՀԱՍԱՆԵԼԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆԱԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ։

bottom of page