top of page

Արտակարգ Իրավիճակի Հրաման

ՎՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄ ԵՎ ՎԱՐՁԻ ՍԱՌԵՑՈՒՄ

 

2020թ.-ի Մարտի 24-ին Գլենդելի քաղաքային խորհուրդը Արտակարգ Հրաման հրապարակեց, ինչի միջոցով իրականացվեցին մի շարք միջոցառումներ՝ Գլենդելի հանրությանը պաշտպանելու եւ COVID-19 համավարակի տարածումը զսպելու համար: Դրանց թվում էին, բնակելի եւ առեւտրային վարձակալված տարածքներից վարձը չվճարելու համար վտարման ժամանակավոր հետաձգումները (մորատորիում) այն վարձակալների համար, ովքեր ի վիճակի չեն վճարել վարձը՝ COVID-19 համաճարակի հետ կապված հանգամանքներով: Հրամանը նախատեսում է նաեւ բնակելի հաստատություններում վարձի բարձրացման ժամանակավոր հետաձգում: 2020 թվականի Մարտի 27-ին, նահանգապետ Նյուսոմը հրապարակեց N-37-20 Գործադիր Հրամանը, որը նույնպես ազդեց բնակելի տարածքներից վտարման հարցի վրա: 2020 թվականի Ապրիլի 6-ին Կալիֆորնիայի Դատական Խորհուրդը հրապարակեց Թիվ 1 Արտակարգ Հրաման, որն ազդում է անօրինական բռնազավթման վերաբերյալ հայցերի ներկայացման հարցի վրա: Մենք հորդորում ենք ձեզ երկու հրամանները դիտարկել իրենց ամբողջության մեջ:

 

Արգելք բ նակելի տներից վտար ումների դեմ

  • Տանտերերը չեն կարող անօրինական բռնազավթման վերաբերյալ հայց ներկայացնել ընդդեմ վարձակալների, ովքեր ի վիճակի չեն վարձը վճարել COVID-19 համաճարակի հետ կապված հանգամանքների պատճառով:

  • Վարձակալները շարունակում են պարտավորված լինել վճարելու իրենց վարձը, եւ վտարման հետաձգման հրամանի ժամկետի ավարտից հետո (Օգոստոսի 31-ից) տասներկու ամիս ունեն մարելու համար ցանկացած չվճարված վարձ:

  • 2020թ.-ի Օգոստոսի 1-ից, վարձակալի կողմից վարձը վճարել չկարողանալու մասին գրավոր ծանուցում պետք է տրամադրվի տանտիրոջը, վարձի վճարման ժամկետի օրը կամ դրանից առաջ: Ծանուցմանը պետք է կցված լինեն վավերացված փաստաթղթեր, որտեղ հաստատվում է վարձակալի՝ COVID-19-ի պատճառով անվճարունակության իրողությունը: Նշված փաստաթղթերը կարող են ներառել տեղեկություններ աշխատանքի դադարեցման մասին, աշխատավարձի վճարագրեր եւ հայտագրեր, բանկային հաշվետվություններ, բժշկական վճարներ, երեխաների խնամքի վճարներ, գործատուի կամ կառավարիչի կողմից ստորագրված նամակներ կամ հավաստագրեր, որոնք բացատրում են վարձակալի ֆինանսական միջոցների փոփոխության հանգամանքները, այսպիսով աջակցելով վարձակալի՝ COVID-19ի պատճառով վարձը վճարել չկարողանալու մասին ծանուցմանը:

  • Վարձակալը պարտավոր է տասներկուամսյա մարման ժամկետի յուրաքանչյուր երրորդ (3) ամսվա վերջում վճարել մարվող վարձի առնվազն 25%-ը, եթե տանտերը եւ վարձակալը համաձայնության չեն գալիս մարման այլ պայմանների շուրջ: Եթե վարձակալը հեռանում է տվյալ բնակարանից վարձի մարման շրջանում՝ պետք է անմիջապես վճարի վարձի ողջ գումարը:

  • Վերոնշյալ վերանայված ծանուցման եւ պահանջվող փաստաթղթերից բացի, այս գործողություններն ուժի մեջ են 2020 թվականի Մարտի 24-ից:

  • Խնդրում ենք նկատի ունենալ, որ Կալիֆորնիայի Դատական Խորհուրդն ընդլայնել է այդ սահմանափակումը՝ հայտարարելով, որ ապօրինի բռնազավթման մեղադրանքով դատական ծանուցագրեր չեն հրապարակվի, եթե միայն դա անհրաժեշտ չէ հանրային առողջության եւ անվտանգության պահպանման համար:

  • Տանտերը, որպես տուգանք, չի կարող գանձել վարձը ուշ վճարելու դեպքում նախատեսվող հավելավճար կամ տոկոսներ, կամ վարձի մուծման հետաձգման պատճառով հետապնդել վարձակալին, երբ վարձի վճարումը ուշացել է արտակարգ իրավիճակի ժամանակահատվածում:

  • Հրամանը ուժի մեջ կլինի մինչեւ 2020 թվականի Օգոստոսի 31-ը, եթե անհրաժեշտության դեպքում չերկարաձգվի:

 

Առեւտրային տարածքներից վտարման հետաձգում (ԱՎԱՐՏՎԱԾ Է):

  • ուժի մեջ է մինչեւ 2020 թվականի Հունիսի 30-ը

  • Վարձակալի անվճարունակ լինելու մասին գրավոր ծանուցում տանտիրոջը պետք է ներկայացվի վարձի վճարման օրից 14 օր առաջ:

  • Վարձակալները պետք է փաստաթղթեր տրամադրեն` ցույց տալով վարձը վճարել չկարողանալու պատճառներն ու դրանց առնչությունը COVID-19 համաճարակի հետ:

  • Վարձակալները մինչեւ վեց ամիս ժամանակ ունեն՝ հետաձգման ավարտից, 2020 թվականի Հունիսի 30-ից սկսած, մարելու չվճարված ցանկացած վարձ, որ հետաձգել էին COVID-19 հանգամանքների պատճառով:

  • Հետաձգման որոշման փոփոխված տարբերակում թույլ է տրվում վեց ամսվա ընթացքում մարել չվճարված վարձը: Սա չի վերաբերվում առեւտրային նպատակով վարձակալողին, որ՝

    • Մինչեւ COVID-ը (2020 թ. Մարտի 16-ից առաջ) ուներ Գլենդելի իրավասության ներքո աշխատող 100 կամ ավել աշխատակից

    • Հանրային վաճառքով զբաղվող ընկերություններ են:

    • Ունեն տասնմեկ կամ ավելի կետեր (վաճառակետ, գրասենյակ) ամբողջ աշխարհում

  • Եթե առեւտրային սեփականությունը չի համապատասխանում հրամանի փոփոխված տարբերակում ներկայացված վերոնշյալ չափանիշներին, ընկերությունը երեք ամսվա ընթացքում պետք է մարի յուրաքանչյուր չվճարված վարձ՝ սկսած Հրամանի ավարտվելու ժամկետից (Հունիս 20, 2020): Վարձի մարման հավելյալ բանաձեւ է ընդունվել, որ պահանջում է իրավասություններ չունեցող վարձակալներին երեք ամիսը մեկ մարման շրջանում, մարել չվճարված վարձի առվազն 1/3-ը յուրաքանչյուր ամսվա վերջին, քանի դեռ վարձակալն ու տանտերը համաձայնության չեն եկել վարձի մարման այլ տարբեր ձեւերի մասին: Եռամսյա ժամկետի ավարտին, վարձակալը պարտավոր է վճարել մարվող վարձի մնացած մասը:

 

Վարձի բարձրաց ման արգել ք/ Վարձի սառեց ում ( Միայն բնակելի վարձատարածքների դեպքում)

  • Վարձերը սառեցված են 2020թ.-ի Մարտի 24-ից՝ անկախ այն հանգամանքից, թե վարձավճարի բարձրացման մասին ծանուցում նախկինում երբ է տրվել:

  • Տանտերերը չեն կարող վարձի նոր բարձրացման մասին հայտարարել՝ մինչեւ արտակարգ դրության ավարտը, նույնիսկ եթե բարձրացումը ուժի մեջ է մտնելու հրամանի ժամկետի ավարտից հետո:

  • Վարձի յուրաքանչյուր բարձրացում, որի մասին հայտարարվել է 2020 թվականի Մարտի 25-ի եւ արտակարգ հրամանի ժամկետի ավարտի միջակայքում, պետք է վերահրապարակվի երբ Հրամանի ժամկետը կավարտվի:

  • Բնակարանի վարձի սառեցումը վերաբերում է Գլենդելում գտնվող, վարձով տրվող բոլոր բնակելի հաստատություններին, բացառությամբ՝ 1995 թ. Փետրվարի 1-ից հետո կառուցված բնակարանների, համալիր բնակելի շինություններում անհատական սեփական բնակարանների (քոնդոմինիում), եւ առանձնատների: Այն նաեւ վերաբերում է սեփական տներին կից բնակելի շինություններին եւ հյուրանոցային սենյակներին, որոնք վարձակալվում են երկար ժամանակով:

 

Վարձավճարը չվճարելու մասին ծանուց ման օրինակ

Վարձակալի՝ վարձավճարը չկատարելու մասին գրավոր ծանուցումը պետք է տանտիրոջը տրամադրել վարձի վճարման ժամկետի օրվանից առաջ: Վարձակալները նաեւ պետք է ներկայացնեն փաստաթղթեր, այնտեղ նշելով վարձը վճարել չկարողանալու իրենց պատճառները եւ դրանց կապը COVID-19 համաճարակի հետ:

COVID-19ի Պատճառով Վարձը Չվճարելու Համար Վտարումից Պաշտպանող Տանտիրոջն ուղղված ծանուցման հետեւյալ ձեւաթերթիկը ներկայացվում է տեղեկատվական/հղման նպատակներով: Վարձակալներն, ըստ սեփական հայեցողության, կարող են օգտագործել ձեւաթերթիկը՝ COVID-19ի պատճառով վարձը վճարելու անկարողության մասին տանտիրոջը տեղեկացնելու համար:

SAMPLE NOTICE (հայերեն)

Landlords-Tenants-FAQ_Arm.png
Landlords-Tenants-FAQ-2_Arm.png

Գլենդելի վտարման մորատորիումը: Օրինագիծը տեսնելու համար սեղմեք:

English    հայերեն     español     한국어     tagalog

Գլենդելի վտարման արգելքի ընդլայնում `բնակելի տների վարձակալության համար: Օրինագիծը տեսնելու համար սեղմեք:

English     հայերեն     español     한국어     tagalog

Գլենդելի վարձավճարների բարձրացման սառեցնում: Օրինագիծը տեսնելու համար սեղմեք:

English     հայերեն    español     한국어     tagalog

ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՏԱՆՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԼԱՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ.

 

-Հաղորդակցվեք ձեր տանտիրոջ հետ ձեր անվճարունակության վերաբերյալ, եթե COVID-19-ը ազդել է ձեր եկամտի վրա:
-Տանտիրոջ կամ մենեջերի կողմից ծանուցումները մի անտեսեք:
-Վարձակալները պատասխանատու են բոլոր օրենքով սահմանված տան վարձերի համար:

ՏԱՆՏԵՐԵՐԻ ԵՎ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ.

-Վտարման հետաձգման ժամանակաշրջանում աշխատեք վարձակալների հետ:
-Հաղորդակցվեք վարձակալի հետ նրանց անվճարունակության վերաբերյալ:
-Ուժի մեջ վտարման հետաձգումը մի անտեսեք:
-Շնորհակալություն ձեր վարձակալներին տեղահանումից խուսափել օգնելու համար:
Այս հետաձգման վերաբերյալ գործողություններն ու գործընթացները կարող են փոխվել, և դրանք համապատասխանաբար կթարմացվեն:
Տան վարձի սառեցման և վտարման հետաձգման վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (818) 548-3926 հեռախոսահամարով կամ նամակ գրել Rent@glendaleca.gov հասցեին:

bottom of page