COVID-19. Մեծահասակների համար օգնություն
Սնունդ
2020 թվականի մարտի 20-ի դրությամբ «Մեծահասակների սննդի ծրագրում» ներկայումս ընդգրկված անձանց համար սննդի բաշխման ծրագիրը հետևյալն է.
-
7 օրվա սառեցված սնունդ այն մեծահասակների համար, ովքեր հնարավորություն ունեն սնունդը տաքացնելու և պահելու սառնարանում կամ սառցախցիկում։
-
Քաղաքապետարանի անձնակազմի կողմից առաքում կամ մեծահասակի կամ նրա ընկերոջ/ ընտանիքի անդամի/ նրա կողմից հանձնարարված անձի կողմից իր հետ տանելու տարբերակ` նշանակված օրերին` ժամը 15:00-ից 16:00-ը։
-
«Դարչնագույն տոպրակի/ Brown Bag» սնունդ կբաժանվի նրանց, ովքեր հնարավորություն չունեն տաքացնել սառեցված կերակուրները, և նոր հաճախորդներին*՝ երկու կենտրոններում՝
-
Մեծահասակների հանգստի կենտրոն – 201 East Colorado, Glendale, CA 91205 – շաբաթը յոթ օր
-
«Դարչնագույն տոպրակի/ Brown Bag» ճաշի վերցնելու ժամը 11:30-12:30-ն է՝ հիմնական նախասրահի մուտքից՝ Գլենդելի Կենտրոնական գրադարանի մոտ։
-
Սպար Հայթս համայնքային կենտրոն – 1613 Glencoe Way, Glendale, CA 91208 – ՄԻԱՅՆ երկուշաբթիից ուրբաթ օրերին
-
«Դարչնագույն տոպրակի/ Brown Bag» ճաշի վերցնելու ժամը 11:30-12:30-ն է՝Փալոմա պող./Paloma Ave. մուտքից
-
* Նոր հաճախորդները պետք է լրացնեն «Միասնական ընդունելության ձևը», նախքան սնունդ ստանալը։
-
Նոր հաճախորդները պետք է լինեն 60 և ավելի բարձր տարիքի անձինք;
-
Սննդի առկայությունը կախված է մատակարարումից
Մեծահասակների սննդի ծրագրի վերաբերյալ տեղեկությունների կամ հարցումների համար խնդրում ենք եք զանգահարել (818) 548-3775 հեռախոսահամարով։
Օդափոխիչի աջակցության ծրագիր
Ինչպե՞ս է այն գործում:
Օդափոխիչի աջակցության ծրագիրը կառավարվում է Գլենդելի քաղաքապետարանի Համայնքայի ծառայությունների և պուրակների բաժնի կողմից`օգնելու Գլենդելում ցածր եկամուտ ունեցող տարեցների համար տանն ապահովել զով ջերմաստիճան`օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց: Ծրագիրը տրամադրում է մեկ անվճար օդափոխիչ՝ 60 և ավելի բարձր տարիքի այն իրավասու բնակիչներին, ովքեր ապրում են Գլենդել քաղաքում և բավարարում են իրավասության այլ պահանջները: Ծրագիրը հնարավորություն է տալիս բնակիչներին հարմարավետ մնալ իրենց տներում` հետևելով «Տանն ավելի ապահով է» հրամանին` COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով:
Իրավասության չափանիշները.
-
Դիմորդները պետք է լինեն 60 և ավելի բարձր տարիքի անձինք:
-
Սպասարկման տարածքներն են՝ Գլենդել, Մոնթրոզ, Վերդուգո և Լա Քրեսենթա:
-
Անհրաժեշտ է բավարարել ցածր եկամտի պահանջները (տե՛ս դիմումը)։
-
Դիմորդները պետք է ունենան օդի ջերմաստիճանի զովացման անհապաղ կարիք. նրանք չպետք է ունենան կենտրոնական օդափոխիչ համակարգեր, սենյակային օդափոխիչներ կամ պատի օդորակիչներ:
Պահանջվող փաստաթղթերը.
-
Պետական նույնականացման փաստաթուղթ՝ լուսանկարով՝ տարիքը և ինքնությունը ստուգելու համար
-
Եկամտի մասին փաստաթուղթ`եկամտի իրավասությունը ստուգելու համար (տե՛ս դիմումը)
Ինչպե՞ս դիմել.
-
Առցանց՝ այցելելով Glendaleca.gov/cspcares
-
Հեռախոսով՝զանգահարել (818) 548-3775՝ դիմումի գործընթացը սկսելու համար։ Գործի մենեջերը կօգնի Ձեզ լրացնել ձևաթուղթը և ստուգել իրավասությունը:
-
Փոստով՝ հետևյալ հասցեով՝ Adult Recreation Center C/O Cooling Fan Assistance Program, 201 E. Colorado St., Glendale, CA 91205
Քանակը սահմանափակ է, և դրանք դիմորդներին կբաժանվեն «առաջին դիմողին առաջինը սպասարկելու» հիմունքով։
Օդափոխիչները կառաքվեն տներ, որպեսզի դիմորդները շարունակեն հետևել «Տանն ավելի ապահով է» հրամանին։