


Եթե ունեք կորոնավիրուսի ախտանշաններ և կարծում եք, որ Ձեզ անհրաժեշտ է թեստավորում, կապվեք Ձեր բժշկական խնամք տրամադրողի հետ: Տեղական առողջապահական ստորաբաժանումները և բժշկական խնամք տրամադրողները որոշում են, թե թեստավորման և հոսպիտալացման կարիք ով ունի՝ կախված անհատական դեպքից:
Շատ մարդիկ ի վիճակի են բուժվել COVID-19- ից՝ տանը:
Բուժխնամք ստանալու համար նախ զանգահարեք Ձեր բժշկին, եթե՝
-
դժվարությամբ եք շնչում (ունեք շնչահեղձություն)
-
զգում եք, որ ախտանշանները (օրինակ՝ ջերմությունը և հազը) արագորեն վատթարանում են
-
ի վիճակի չեք ախտանշանները տանը բուժել
Եթե Ձեզ անհրաժեշտ է հիվանդանոց գնալ, զանգահարեք նախապես, որպեսզի նրանք կարողանան նախապատրաստվել Ձեր ժամանման համար: Եթե Ձեզ անհրաժեշտ է զանգահարել 911, ասացեք 911 օպերատորին, որ ունեք կորոնավիրուսի ախտանշաններ, որպեսզի շտապօգնության աշխատակիցը կարողանա պատրաստվել Ձեզ անվտանգ խնամելու համար:
Լոս Անջելեսի քաղաքապետարանը, համագործակցելով Լոս Անջելեսի վարչաշրջանի հետ, անվճար COVID-19 թեստավորում է տրամադրում Լոս Անջելեսի վարչաշրջանի բնակիչներին:
Այս պահին թեստավորումը սահմանափակված է ախտանշաններ ունեցող անձանց կամ այն անձանց համար, ում չեն թույլատրել աշխատել՝ վարակված որևէ անձի հետ շփվելու պատճառով:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ նույն կամ հաջորդ օրը թեստավորման առաջնահերթություն ունեն 65 տարեկանից բարձր անձինք, կամ ովքեր ունեն ուղեկցող քրոնիկ առողջական խնդիրներ:
Թեստավորման առաջնահերթություն ունեն նաև շտապ արձագանքման ստրաբաժանումների աշխատակիցները, կառավարության կարևոր նշանակության աշխատողները կամ առողջապահության ոլորտի մասնագետները: Այս անձինք պետք է հարցնեն իրենց հիվանդանոցի ստորաբաժանումներին, բժշկական կենտրոնին կամ բաժանմունքին, թե ինչպես կարող են ծրագրել թեստավորումը՝ նույն կամ հաջորդ օրը:
Իմացեք ավելին այստեղ՝ https://covid19.lacounty.gov/testing/ https://covid19.lacounty.gov/testing/
Գրանցվեք և տեսեք, թե արդյո՞ք իրավասու եք՝ https://lacovidprod.service-now.com/rrs